Google-ում, Facebook-ում տեղադրվող գովազդներն ուզում են հարկել 6 օգոստոսի 2021 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել Google-ի, Facebook-ի և նմանատիպ այլ ընկերությունների էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկելու նախագծին։ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ նման կարգավորման բացակայության պատճառով պետական բյուջեն զրկվում է ԱԱՀ-ի գծով եկամուտներից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները հարկվում են աշխարհի առաջատար երկրներում։ «Ինտերնետում, բացելով օտարերկրյա կայքեր, տեսնում ենք, որ հայկական ընկերությունների գովազդներ են տեղադրված, որոնց համար այդ ընկերությունները վճարվում են։ Եթե այդպիս գործարքներ են լինում ՀՀ-ում գրանցված ընկերությունների դեպքում, առաջանում են հարկային պարտավորություններ ծառայությունը մատուցողի համար, իսկ հարկեր գովազդներից չենք կարողանում գեներացնել»,-հավելել է վարչապետը։ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն իր հերթին նշել է, որ, ըստ հաշվարկների, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի։ Բադասյանը հավելել է, որ նախագծով կարգավորվում են ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող, ոչ ռեզիդենտ ընկերությունների կողմից ՀՀ-ում գտնվող ֆիզիկական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների հարկման հետ կապված հարաբերությունները։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |