Զասի գլխավորած պատվիրակությունը ՀՀ-ում է![]() 9 օգոստոսի 2021 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Հայաստան։ Այցի շրջանակում նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետի, արտաքին քաղաքական և պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, ինչպես նաև այց ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Այցը երկօրյա է։ Մայիսի 12-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը Սյունիքի մարզի Սև լիճ տեղանքում և հարակից տարածքում հատել են ՀՀ պետական սահմանը և խորացել մինչև 3․5 կիլոմետր։ Դրանից հետո ՀՀ-ն պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։հայտարարել էր, որ Իրավիճակի սրումը ՀՀ հարավում «սահմանային միջադեպ է» և չի բխում ՀԱՊԿ կանոնադրության հավաքական պաշտպանության մասին դրույթներից։ «Մշտադիտարկման խմբի մասին որոշում չի կայացվել, թեև, անշուշտ, հետևում ենք իրավիճակին»,-ասել էր նա։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |