ՀՀ-ում կորոնավիրուսի 140 նոր դեպք կա և 3 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 140  նոր դեպք  կա և 3 մահ

PanARMENIAN.Net - Օգոստոսի 9-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 232,297-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4653 դեպք կա, այլ պատճառով՝ 1127։

Ապաքինվել է ևս 191 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 221,407 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը 5110 է։

Օգոստոսի 8-ին կատարվել է 4458 թեստավորում, ընդհանուր առմամբ 1,396,508 թեստ է արվել:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---