Բյուրականի աստղադիտարանը հրավիրում է հետևելու Պերսեիդների ասուպային հոսքին

Բյուրականի աստղադիտարանը հրավիրում է հետևելու Պերսեիդների ասուպային հոսքին

PanARMENIAN.Net - Oգոստոսի 12-ին և 13-ին՝ ժամը 20։00-ից, Բյուրականի աստղադիտարանում կարելի է ականատես դառնալ շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի, ինչը շատերը նմանեցնում են աստղաթափի:

Այս օրերին աստղադիտարանի այցելուները կարող են մասնակցել բաց երկնքի տակ դասախոսության, գիշերային դիտումների, VIP այցելությանը դեպի Շմիդտի համակարգի 1 մետրանոց դիտակ, տեղեկացնում են աստղադիտարանից։

Օրվա առթիվ Վ. Համբարձումյանի տուն-թանգարանի դռներն այցելուների համար բաց կլինեն ավելի երկար՝ մինչև ժամը 21։00-ն։

Աստղազարդ երկնքի տակ դասախոսությունները կվարի Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը:

Պերսեիդները սպիտակ արագընթաց աստղակերպեր են, որոնք չնայած շատ փոքր չափերին՝ նկատելի հետքեր են թողնում երկնքում։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---