Ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգել է Օսմանյան կայսրությունում ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակը։
Պատգամավոր, ասորական համայնքի ներկայացուցիչ, Զեմֆիրա Միրզոևան նշել է, որ հայերին, ասորիներին ու հույներին մեկ ընդհանուր ցավ է միավորում և պայքարը միջազգային հարթակում ևս պետք է միասնական լինի։
Ասորիների ցեղասպանության զոհերի հիշատակի օրը նշվում է օգոստոսի 7-ին։
Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայում և նրա հարակից տարածքներում, ուր ապրում էր մոտ մեկ միլիոն ասորի ժողովուրդ, միջազգային իրավունքի չափանիշներով կատարվեց ցեղասպանություն։
Ըստ տարբեր աղբյուրների զոհերի թիվը եղել է 500,000—750,000 մարդ։ 2007 թ. Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը հույների և ասորիների կոտորածները որակել է որպես Ցեղասպանություն:
2015 թ. մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունված հայտարարությամբ ճանաչվեց և դատապարտվեց նաև ասորիների ցեղասպանությունը: