Քոչարյան․ Բանակը քաղաքականությունից հեռու պահելը պետք է լինի ԱԺ պաշտպանության հանձնաժողովի գլխավոր խնդիրներից![]() 10 օգոստոսի 2021 - 15:36 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանում ներկայացնելով հանձնաժողովի ապագա գործունեությունը, առաջնային խնդիրներից է համարել բանակը քաղաքականությունից հեռու պահելը։ Ըստ նրա՝ դա պետք է արվի «ցանկացած գնով»։ Անդրադառնալով մարտի 1-ի հիշատակումներին, նա ասել, թե, մարտի 1-ը դեռ բացահայտված չէ «նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին ժողովրդին անհասանելի»։ «Գնացին, ՍԴ-ում իրենց սիրելի Հրայր Թովմասյանի և մյուսների աջակցությամբ կարողացան 300.1-ը հանել»,- ասել է նա՝ հավելելով, որ միևնույն է, մարտի 1-ին նորից է անդրադարձ լինելու, գուցե այլ դրվագներով։ Քոչարյանը խոսել է նաև անվտանգության համակարգի ամբողջական վերականգնման, բանակի հզորացման անհրաժեշտության մասին։ Այդ տեսակետից նա կարևորել է ոչ միայն նորագույն սպառազինության ձեռքբերումը, այլև զինվորականների արժեհամակարգի փոփոխությունը, «հաղթանակի ու պարտության մասին առողջ պատկերացումները»։ Քոչարյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի գլխավոր առաջնահերթություններից համարեց նաև ԶՈւ-ում կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարը։ Նա ասել է նաև, թե բոլոր այն անձինք, որոնք «տասնամյակներով թալանել են բանակը, պետք է պատասխան տան»,- նշել է նա։ Անդրադառնալով ընդդիմության կողմից ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի մասին ընդդիմադիրների հիշատակումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է. «Վիգեն Սարգսյան վերադարձիր տուն, որովհետև քո 1000 դրամների ծրագիրը ոնց որ թե այնպես է նկարագրվում, որ քո գրպանից է դրվում, այլ ոչ թե ժողովրդի հավաքած գումարների»։ Նա նաև վերադառնալու կոչ է արել ՊՆ նախկին ղեկավար Միքայել Հարությունյանին՝ հավելելով, որ թե ՊՆ նախկին ղեկավարները պետք է ՀՀ-ում լինեն, քանի որ մեծ գաղտնիքների են տիրապետում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |