ՄԻՊ-ը գերիների հարցով հանդիպել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին![]() 10 օգոստոսի 2021 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի հետ օգոստոսի 9-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել է հայկական կողմի գերիների վերադարձին ու անհետ կորածներին առնչվող հարցեր։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը։ Պատերազմի ընթացքում ու դրանից հետո ադրբեջանցիների կողմից գերեվարված ու Բաքվում պահվող տղաների հարազատներն արդեն երկրորդ օրն է կառավարության շենքի դիմաց են։ Նրանք գիշերել են կառավարության շենքի մոտ և պահանջում են հստակ պատասխան, թե երբ կվերադառնան իրենց հարազատները։ Ադրբեջանական ուժերի կողմից գերեվարված հայերի հստակ թիվը մինչ օրս հայտնի չէ։ Մի քանի խումբ հայ ռազմագերիներ Բաքվում դատապարտվել են 6-ական տարվա ազատազրկման: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |