10 օգոստոսի 2021 - 16:16 AMT
Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի

Մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանում նոր դպրոց կկառուցվի: Այդ մասին որոշում է կայացվել Երևանի ավագանու նիստում։

Ավագանու որոշմամբ շինարարության համար նախատեսված հողակտորի նշանակությունը փոխվել է։ 2000 քմ տարածքում կառուցվելիք հիմնական դպրոցը նախատեսված է 430 աշակերտի համար։ Դպրոցը կլինի եռահարկ։

Նոր դպրոցը կառուցվելու է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»։