Վարդևանյան․ Համեմատականն անցկացնենք՝ ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո՝ անակնկալ պատերազմ

Վարդևանյան․ Համեմատականն անցկացնենք՝ ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո՝ անակնկալ պատերազմ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը, Ազգային ժողովում իր ելույթում անդրադառնալով բանակին ԱԺ ամբիոնից տրվող որակումներին, «տիտանական մասշտաբի սուտ է» անվանել այն արտահայտությունը, թե «2008-ին բանակը գնդակահարել է մարդկանց»։

Նա հավելել է, որ ՀՔԾ-ի նյութերում նման բառ չկա։

«Մի ասեք նման ստեր։ Բանակն ապահովել է հասարակական կարգը, ներգրավվել է հասարակական կարգի պահպանության մեջ։ Ինչու Անդրանիկ Քոչարյանը կամ մարտի 1-ի ցույցերին մասնակցածները չե՞ն հիշում՝ ինչպես էր պաշտպանության փոխնախարարի անունն Ազատության հրապարակից հնչեցվում, որ գա»,-ասել է Վարդևանյանը։

«Օրինակ Անդրանիկ Քոչարյանը որպես պաշտպանության, անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ ի՞նչ էր զգում, երբ ԱԱԾ ղեկավար էր նշանակվում 29-30 տարեկան ՀՀ քաղաքացի Արգիշտի Քյարամյանը։ Կարող ենք համեմատականն անցկացնել, ունենում ենք 29 տարեկան ԱԱԾ տնօրեն, որից հետո ունենում ենք անակնկալ պատերազմ, որովհետև եթե պատերազմն անակնալ չի եղել, դա էլ ուրիշ հարցեր է առաջացնում»,-ասել է Վարդևանյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Անդրանիկ Քոչարյանը, խորհրդարանում ներկայացնելով հանձնաժողովի ապագա գործունեությունը, առաջնային խնդիրներից է համարել բանակը քաղաքականությունից հեռու պահելը։ Ըստ նրա՝ դա պետք է արվի «ցանկացած գնով»։

Անդրադառնալով մարտի 1-ի հիշատակումներին, նա ասել, թե, մարտի 1-ը դեռ բացահայտված չէ «նաև Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի ջանքերով, որովհետև գործի այդ հատորները մնացին ժողովրդին անհասանելի»։

 Ուշագրավ
---