«Էրեբունի-Երևան» չի անցկացվի․ Միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրին![]() 18 օգոստոսի 2021 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ հոկտեմբերին նախատեսված «Էրեբունի-Երևան» տոնակատարությունները չեն անցկացվի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նախատեսված ֆինանսական միջոցները կուղղվեն «100 տուն Արցախում» ծրագրի աջակցմանը, ինչպես նաև Երևանի մշակութային հաստատությունների զարգացմանը։ Մասնավորապես, միջոցներ կհատկացվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և 90-ամյա հոբելյանը նշող Երևանի պատմության թանգարանի արդիականացման ծրագրերին: «Էրեբունի-Երևան»-ի առաջին պաշտոնական տոնակատարությունն անցկացվել է 1968թ. հոկտեմբերին, երբ նշվում էր մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-րդ տարեդարձը։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |