Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել![]() 20 օգոստոսի 2021 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել Գուսանագյուղ համայնքի ղեկավարին։ Քննությամբ պարզվել է, որ Գուսանագյուղի ղեկավարը, 2005թ. նոյեմբերից զբաղեցնելով այդ պաշտոնը, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, համայնքի խոշոր չափերի գույքը հափշտակելու դիտավորությամբ, առանց ավագանու համապատասխան որոշումների, 2015-2016թթ. ընթացքում դրամաշնորհային պայմանագրեր կնքելով համայնքապետարանի և իր որդու նախագահությամբ գործող «Գուսանագյուղ համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվի միջև, կոոպերատիվին անհատույց փոխանցել է 1,426,000 դրամ՝ վատնման եղանակով հափշտակելով այն: Բացի այդ, համայնքի ղեկավարը, նախնական համաձայնության գալով համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարի հետ, 2010թ. դեկտեմբերին կառավարության որոշմամբ Գուսանագյուղին ընդհանուր 9,475,326 դրամ արժողությամբ նվիրաբերված գյուղատնտեսական «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորը, անսարք լինելու պատրվակով, անհատույց, սեփականության իրավունքով տրամադրել է հիշյալ «Գուսանագյուղի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվին: Աշխատակզմի ղեկավարը 2016թ. հուվարի 22-ին կազմել, իսկ համայնքի ղեկավարը հաստատել և վավերացրել է Գուսանագյուղի ավագանու նիստի արձանագրությունը և որոշումը, որում ակնհայտ կեղծ տեղեկություններ է ներառել՝ վերոհիշյալ տեխնիկաների հետ կապված, ապա նշված կեղծ փաստաթուղթը շրջանառության մեջ դնելով` ներկայացրել է Շիրակի մարզպետարան և առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուրը 9,475,326 դրամ արժողությամբ «ՍՊՈՒ-4» շարքացանը և «ՄՏԶ-82.1» մակնիշի տրակտորն անհատույց, սեփականության իրավունքով, տրամադրվել է որդու նախագահությամբ գործող սպառողական կոոպերատիվին։ Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Գուսանագյուղ համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |