Արցախում հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ են գտել

Արցախում հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ են գտել

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Աստղաշեն գյուղի «Խաչին տափ» կոչվող տարածքում այգեգործական աշխատանքների ժամանակ հելլենիստական ժամանակաշրջանի դամբարանադաշտ է բացվել: Այդ մասին տեղեկացնում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Նշվում է, որ օգոստոսի 24-25-ին իրականացված հետախուզական պեղումների ընթացքում, որը ղեկավարել է հնագետ Վարդգես Սաֆարյանը, պարզվել է, որ դամբարանները պատկանել են հելլենիստական շրջանին։ Այդ մասին են վկայում տեղում հայտնաբերված խեցաբեկորները՝ անգոբով պատված գունազարդ խեցեղեն, որոնք զուգահեռներ ունեն ինչպես Արցախում բացահայտված անտիկ դամբարանների խեցեղենի հետ՝ այդ թվում Տիգրանակերտ, այնպես է ՀՀ տարածքում և թվագրվում են մ.թ.ա. I – մ.թ. II դդ.:

Ենթադրվում է, որ թաղումները եղել են հիմնահողային:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---