Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը արագ շախմատի Aimchess US Rapid մրցաշարի կիսաեզրափակչի 2-րդ փուլում 1։3 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։
Արոնյանի և Կարլսնեի առաջին հանդիպումը 2։2 հաշվով էր ավարտվել։
Այսպիսով Արոնյանը կպայքարի 3-րդ տեղի համար իրանցի գրոսմայստեր Ալիռեզա Ֆիրուջայի հետ։
Aimchess US Rapid-ի մրցանակային ֆոնդը կազմում է $100,000։ Մրցաշարն անցկացվում է 2 փուլով։ Առաջին փուլում 16 մասնակից մասնակցել է շրջանակային մրցաշարին, որից հետո 8 լավագույններից նոկաուտ համակարգով կորոշվի հաղթողը։