ՀՀ-ն AstraZeneca-ի հերթական խմբաքանակն է ստացել![]() 6 սեպտեմբերի 2021 - 18:54 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պայքարի շրջանակում Բելգիայի կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է AstraZeneca պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187,200 դեղաչափ, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ամբողջ տարածքում: «Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, AstraZeneca պատվաստանյութը ևս նախատեսված է 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը գրանցվել է Հայաստանում օգտագործման համար, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը։ Պատվաստանյութի կիրառմանը հավանություն է տվել Հայաստանի առողջապահության նախարարությունը։ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումներում Sputnik-V, AstraZeneca և չինական արտադրության Sinopharm պատվաստանյութերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |