Խաչատրյան․ Եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ Ղազինյանին առաջադրի, անընդհատ մերժելու ենք նրա թեկնածությունը![]() 6 սեպտեմբերի 2021 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, անդրադառնալով ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին երկրորդ անգամ չընտրելուն, ասել է, որ եթե ընդդիմությունը 5 տարի աընընդմեջ նրան առաջադրի, մեծամասնությունն անընդհատ մերժելու է նրա թեկնածությունը։ Նա վստահեցրել է, որ Ղազինյանին չեն «պատժում» վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ նետելու համար, տեղեկացնում է ArmLur.am-ը։ Նա նշել է, որ Ղազինյանը հեռու է ռազմական գործից։ «Մենք Ղազինյանին չենք տեսնում ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում և հորդորում ենք ընդդիմությանը այլ թեկնածություն ներկայացնել։ Որևէ քաղաքական ակցիա չկա»,-ասել է նա։ «Հայաստան» դաշինքը կրկին Արթուր Ղազինյանի թեկնածությունն է ներկայացրել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նա կրկին չի ընտրվել։ Ըստ Դոնթի բանաձևի՝ այդ պաշտոնն ընդդիմության ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |