ԱՆ․ Որոշ ԲԿ-ներում պետպատվերի տեղերը սպառվել են![]() 8 սեպտեմբերի 2021 - 17:56 AMT PanARMENIAN.Net - ՀՀ առողջապահության նախարարությունը, ի պատասխան շրջանառվող լուրերի, թե պետպատվերով բուժումը սառեցվել է, պարզաբանել է, որ այս տարի, հաշվի առնելով հետպատերազմական վիճակը, այսինքն` ավելի մեծ թվով քաղաքացիներին սպասարկելու հանգամանքը, որոշ բուժհաստատություններում պետպատվերի տեղերը սպառվել են, տեղեկացնում է Sputnik Արմենիան։ «Այս ընթացքում ԲԿ–ներում պետպատվերով բուժումը կիրականացվի հերթագրման եղանակով, մինչև գումարի վերաբաշխում կլինի»,-ասել են նախարարությունից։ ԱՆ-ից հայտնել են նաև, որ յուրաքանչյուր տարվա համար քաղաքացիների պետպատվերով բուժման համար որոշակի գումար է հատկացվում։ Yerevan.Today-ն ավելի վաղ գրել էր, որ պետությունը 4 միլիարդի չափով պարտքեր է կուտակել խոշոր բուժհիմնարկներին. օգոստոսի 1-ից առողջապահության նախարարությունը հրաժարվում է պետպատվերով սպասարկել վիրավոր զինծառայողներին և հատուկ խմբերում ընդգրկվածների սրտի վիրահատություններն ու դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները (МРТ, КТ): Ըստ կայքի` պետպատվերով բուժումները սառեցվել են մինչև 2022-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |