Սեպտեմբերի 11-ի ահաբեկչության 20-րդ տարելիցն է․ Բայդենը միասնության կոչ է արել![]() 11 սեպտեմբերի 2021 - 11:15 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում և աշխարհում հիշում են 20 տարի առաջ՝ 2001-ին տեղի ունեցած ահաբեկչության զոհերին։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, դիմելով ամերիկացիներին, միասնության կոչ է արել։ «20 տարի անց մենք հիշում ենք 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերին՝ 2977 մարդ զոհվեց և մենք հարգանքի տուրք ենք մատուցում նրանց և այն մարդկանց հիշատակին, ովքեր վտանգում էին իրենց կյանքը։ Ինչպես համոզվեցինք հաջորդ օրերին, մեր մեծագույն ուժը միասնությունն է։ Մենք չպետք է մոռանանք դրա մասին»,-գրել է Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում։ 2001թ. սեպտեմբերի 11-ի առավոտյան 19 ահաբեկիչները, բաժանվելով 4 խմբի, զավթեցին ԱՄՆ չորս ուղևորատար ինքնաթիռ, որոնցից երկուսն ուղղորդեցին դեպի Նյու Յորքի Համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակները: Երրորդ ինքնաթիռն ահաբեկիչներն ուղղեցին Պենտագոնի վրա, չորրորդ ինքնաթիռը վայր ընկավ Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ քաղաքի մոտ: Հարձակումների արդյունքում զոհվեց 2977 մարդ: Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձիք էին: Photo. Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |