Ռուս խաղաղապահները ԼՂ-ում անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել![]() 16 սեպտեմբերի 2021 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում տեղակայված ռուս խաղաղապահները հնարավոր խախատումների կանխման և անվտանգության ապահովման համալիր վարժանք են անցկացրել 27 դիտակետում։ Վարժանքի ընթացքում անձնակազմը հղկել է սադրիչ գործողությունների կանխման, դիտակետի վրա հարձակումը հետ մղելու խնդիրները, տեղեկացնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները սեղմ ժամկետում պաշտպանական դիրքեր են զբաղեցրել։ Դիտակետի պաշտպանությունն ամրապնդելու համար ներգրավվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով հերթապահ ստորաբաժանումները։ Խաղաղապահ զորակազմի ռազմական բժիշկները մշակել են առաջին օգնության տրամադրումը և պայմանականորեն վիրավորված զինվորի տարհանումը: Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների բոլոր դիտակետերը հագեցած են «Բլոկպոստ» ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու, ինչպես նաև մերձակա տարածքի շրջանաձև դիտարկման համար: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |