Թոքմաջյան. Ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞սն են պարգևավճար ստացել

Թոքմաջյան. Ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞սն են պարգևավճար ստացել

PanARMENIAN.Net - Պատմություն դասավանդող Վահրամ Թոքմաջյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով պատգամավորների պագևավճարներին, նշել է, որ ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս՝ քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել։

«Պատգամավորներից մեկն ասում է, որ Անկախության 30-ամյակի առթիվ, ամբողջ պետական համակարգը պարգևավճար է ստացել։ Հանրակրթության պատվիրատուն պետությունն է։ Այսինքն ուսուցիչն էլ է պետական համակարգի մաս։ Քանի՞ ուսուցիչ է պարգևավճար ստացել, թե պատգամավորի չափ բառադիություն չունենք։

Ու հա, ես շարունակելու եմ փող ուզել ուսուցիչների համար, անընդհատ աղաղակել ստորացված վիճակի աշխատավարձի մասին և դա «ուզվորություն» չէ։ Ուզու՞մ ես լավ կրթություն, լավ մասնագետ, ուրեմն վճարի։ Ինչքան վճարում ես, էդքան էլ ստանում ես, ուրիշ լոլո կարդալ չկա։ Ես 140,000 դրամ (հարկերը ներառյալ) դրույքով ձեզ համար երկնքից աստղեր չեմ բերելու, ոչ էլ ինքնակրթվելու մոտիվացիա ունեմ։ Իսկ բոլոր նրանք, որոնք հնարավոր մեղքերը բարդում են ուսուցիչների վրա, մի առանձին խոտազգի են, որոնց հետո կանդրադառնանք»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավորի հաշվին պետբյուջեից 381,000-ական դրամ պարգևավճար է փոխանցվել։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտարարել է,թե դա «սիմվոլիկ պարգևատրում է» անկախության 30 ամյակի կապակցությամբ։

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները հայտարարել են, որ չեն վերցնելու պարգևավճարները՝ ուղղելու են սոցիալական ծրագրերի։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---