ԵՊՀ-ն մտադիր է Արցախի պետհամալսարանի հետ նոր ծրագրեր անել

ԵՊՀ-ն մտադիր է Արցախի պետհամալսարանի հետ նոր ծրագրեր անել

PanARMENIAN.Net - ԵՊՀ-ն պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել Արցախի պետական համալսարանի հետ։ Այդ մասին Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը, որը գտնվում է Արցախում, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը։

Քննարկվել են բուհական ոլորտում համագործակցության զարգացման հարցեր: Արցախի նախագահը ողջունել է նաև Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ Ասկերանի շրջանի Դահրավ համայնքի վարչական տարածքում իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու ԵՊՀ նախաձեռնությունը՝ այդպիսով ևս մեկ տեղահանված ընտանիքի բնակարանով ապահովելու համար:

Հովհաննես Հովհաննիսյանը նշել է, որ, իսկ «100 տուն Արցախում» նախագծին մասնակցելու գաղափարն առաջին հերթին հայ ժողովրդի միասնականությունն է խորհրդանշում, և Արցախը հայկական պահելն այլընտրանք չունի:

ԵՊՀ պատվիրակության անդամները, որի կազմում են նաև Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, աշխատակազմի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանը, ստորաբաժանումների ղեկավարներ, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ, Արցախ այցելության առաջին օրն այցելել են ԵՊՀ 100-ամյակին նվիրված պուրակ, որտեղ նոր ծառեր տնկեցին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---