Եվրատեսիլը՝ Հայկոյի մասին․ «Միշտ կլինես մեր սրտերում»![]() 29 սեպտեմբերի 2021 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթի Twitter-ի միկրոբլոգում գրառում է կատարվել ի հիշատակ ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի։ «Ցավում ենք՝ իմանալով հայ արտիստ Հայկոյի մահվան մասին։ Հայկոն ներկայացրել է իր երկիրը Եվրատեսիլում 2007 թվականին՝ զբաղեցնելով 8-րդ հորիզոնականն իր Anytime You Need հուզիչ բալլադով։ Դու միշտ կլինես մեր սրտերում»,- ասվում է գրառման մեջ։ Եվրատեսիլի էջում նաև մի հատված է ներկայացված երգչի եվրատեսիլյան կատարումից։ Երգիչ Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով, նա ծանր վիճակում տեղափոխվել էր «Միքայելյան» հիվանդանոց: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նրա կյանքը փրկել չի հաջողվել։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |