Իրանը չի հանդուրժի «Իսրայելի ներկայությունն իր սահմաններին», ինչպես նաև ԻՀ անվտանգության դեմ ուղղված որևէ գործողություն։ Այդ մասին Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն ասել է այֆ երկրում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ալի Ալիզադեին։
Իրանի ԱԳ նախարարը դժգոհություն է հայտնել Ադրբեջանի կողմից իրանցի վարորդների ձերբակալության փաստով, գրում է Haqqin.az-ը։
Աբդոլլահիանը նաև ասել է, որ զորավարժությունների անցկացումն իր տարածքում յուրաքանչյուր պետության ինքնիշխան իրավունքն է։
Իրանը զորավարծություններ է անցկացնում երկրի հյուսիս-արևմտյան շրջաններում, որոնք սահմանակից են Ադրբեջանին։