Վիկտորին․ ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսմանը

Վիկտորին․ ԵՄ-ն պատրաստ է նպաստել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով բանակցությունների վերսկսմանը

PanARMENIAN.Net - ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ՊՆ ղեկավար Արշակ Կարապետյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԵՄ-ն աջակցում է արցախյան հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` պատրաստակամություն հայտնելով ներդրում ունենալ այդ ձևաչափով բանակցությունների վերսկսման գործում:

Կարապետյանը ներկայացրել է սահմանային իրավիճակը՝ նշելով ադրբեջանական կողմի՝ իրադրության ապակայունացմանը միտված գործողությունների մասին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցերի:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԵՄ պատվիրակության ղեկավարի տեղակալ Յան Պլեշինգերը:

 Ուշագրավ
---