Նուբար Աֆեյանը՝ Forbes-ի ԱՄՆ ամենահարուստ 400 անձանց ցուցակում![]() 8 հոկտեմբերի 2021 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ գործարար և բարերար, Moderna ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանն ընդգրկվել է Forbes-ի ամենահարուստ 400 ամերիկացու ցուցակում: Նա ցանկում ընդգրկված 44 նոր անձանցից մեկն է։ Աֆեյանը ցուցակում 212-րդ հորիզոնականում է $5մլրդ կարողությամբ։ 400 ամենահարուստ ամերիկացիների կարողությունը վերջին տարվա ընթացքում 40%-ով աճել է՝ հասնելով 4.5 տրիլիոն դոլարի։ ԱՄՆ-ի ամենահարուստ մարդը Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ $201 միլիարդ կարողությամբ։ Աֆեյանը Flagship Pioneering ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենն է, որը զբաղվում է նորարարություններով բժշկական և կենսաբանական գիտությունների բնագավառում։ Նա նաև Moderna ընկերության համահիմնադիրն ու նախագահն է, որը համավարակի շրջանում հայտնի դարձավ կորոնավիրուսի դեմ իր արտադրած պատվաստանյութով, որը 2020-ի դեկտեմբերին հավանություն ստացավ ԱՄՆ FDA-ում։ Աֆեյանն իր կարիերայի ընթացքում օգնել է հիմնել ավելի քան 70 պետական և մասնավոր ընկերություն առողջապահության և կենսաբանության ոլորտում։ Աֆեյանը ծնվել է Բեյրությում 1962թ․։ Նրա ընտանիքը Մոնրեալ է տեղափոխվել 1975-ին, Լիբանանում քաղաքացիական պատերազմի պատճառով։ Նուբար Աֆեյանը նաև հայտնի է որպես ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի հիմնված «Ավրորա» հիմնադրամի համահիմնադիր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |