Սուրենյան․ Հոկտեմբերի 13-ին Արարատյան դաշտում և Երևանում +25-26 աստիճան կլինի

Սուրենյան․ Հոկտեմբերի 13-ին Արարատյան դաշտում և Երևանում +25-26 աստիճան կլինի

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 13-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում՝ Արարատյան դաշտում և Երևանում ջերմաստիճանը կբարձրանա՝ հասնելով +25․․․+26 աստիճանի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Հոկտեմբերի 8-13-ն ընկած ժամանակահատվածում, արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման արդյունքում, օդի ջերմաստիճանն աստիճանաբար հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով, տեղեկացնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---