8 հոկտեմբերի 2021 - 13:37 AMT
Արցախում կորոնավիրուսի 12 նոր դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր:

Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 13,646 քաղաքացու հետազոտություն, որից 1197-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։