Մինչև 500,000-ական դրամ խրախուսումներ՝ «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթում![]() 8 հոկտեմբերի 2021 - 13:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթի կազմակերպման աշխատանքները: Դրան ներկայացված գաղափարներից մրցութային հանձնաժողովը կընտրի լավագույն 5 գաղափարը, որոնք կպարգևատրվեն դրամական խրախուսմամբ՝ մինչև 500,000-ական դրամի չափով: Մրցույթի նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, ներգրավել երիտասարդներին ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումներն ու նորարարական նախագծեր իրականացնելու քաղաքացիական նախաձեռնություններ, տեղեկացնում է էկոնոմիկայի նախարարությունը։ Մրցույթն անցկացվում է հետևյալ անվանակարգերով՝ ֆիզիկամաթեմատիկական գիտություններ, քիմիական գիտություններ, կենսաբանական գիտություններ, տեխնիկական գիտություններ, Գյուղատնտեսական գիտություններ, պատմական գիտություններ, տնտեսագիտություն, բանասիրական գիտություններ, իրավաբանական գիտություններ, մանկավարժական գիտություններ, բժշկական գիտություններ, դեղագործական գիտություններ, արվեստագիտություն, ճարտարապետություն, հոգեբանական գիտություններ, ռազմական գիտությւններ, մեցիոլոգիական գիտություններ, քաղաքական գիտություններ, գիտություններ երկրի մասին, տեղեկատվական տեխնոլոգիաներ։ Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի և սփյուռքի 16-35 տարեկան երիտասարդներ կամ հեղինակային խմբեր: Հայտերն ընդունվում են 2021 թվականի սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 25-ը ներառյալ: Մրցութային հանձնաժողովը առավելությունը կտա այն գաղափարներին, որոնք ունեն. • կիրառական նշանակություն, • առաջարկում են միջգիտակարգային լուծումներ, • ապահովում են ներկայացված գաղափարի շարունակականությունը, • գաղափարն իր մեջ պարունակում է հանրային մասնակցության բաղադրիչ: Հայտերն անհրաժեշտ է ուղարկել youth@escs.am էլեկրոնային հասցեով՝ էլեկտրոնային փոստի՝ համաձայն ձևաչափի՝ «Թեմա» բաժնում նշելով մրցույթին ներկայացվող գաղափարի անվանակարգը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |