Բրիտանիան պարզեցրել է դեպի ՀՀ ուղևորությունների կարգը![]() 8 հոկտեմբերի 2021 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Բրիտանիան պարզեցրել է 32 երկիր, այդ թվում՝ դեպի Հայաստան ուղևորությունների կարգը։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի ԱԳՆ-ն։ Այսուհետ բրիտանացիներին չեն հորդորի զերծ մնալ Հայաստան այցելելուց, ինչը կպարզեցնի զբոսաշրջային ապահովագրություն ստանալու կարգը, գրում է BBC-ն։ ՀՀ-ն կարմիր գոտում չէր ընդգրկված, սակայն Բրիտանիայի ԱԳՆ-ն խորհուրդ էր տալիս զերծ մնալ այցերից կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով։ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ փոփոխությունը կապված է «հանրային առողջապահության վիճակի բարելավմամբ երկրներից շատերում» և «բրիտանացիների համա ռիսկի նվազեցմամբ պատվաստումների տարածման արդյունքում»։ Հորդորը կկիրառվի բացառությամբ այն դեպքերի, եթե, օրինակ, տեղի առողջապահության համակարգը գերծանրաբեռնված լինի։ Հայաստանից բացի Բրիտանիայի ԱԳՆ-ն պարզեցրել է ուղևորությունների վերաբերյալ իր հորդորները Ալժիրի, Բանգլադեշի, Բելառուսի, Ֆիջիի, Գվինեայի, Ղազախստանի և այլ երկրների համար։ Photo. Reuters ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |