9 հոկտեմբերի 2021 - 15:19 AMT
Երասխում ադրբեջանական կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել

Ադրբեջանցիները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում. արձակված կրակոցների հետևանքով կա տուժած։ Նախնական տեղեկություններով՝ հայ զինծառայող է վիրավորվել, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վիրավորի վիճակի մասին տեղեկություն դեռ չկա։

«Փաստինֆոյին» Պաշտպանության նախարարությունից ասել են, որ շուտով դեպքի մասին կլինի պաշտոնական հաղորդագրություն։