Փաստաբաններ․ Տոնոյանը, տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի, այն չի օգտագործում սեփական պաշտպանության համար![]() 11 հոկտեմբերի 2021 - 12:04 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ պաշտոնից ազատվելուց հետո Տոնոյանը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից՝ հաշվի առնելով պետական գաղտնիքը, ՀՀ ազգային անվտանգության և միջպետական հարաբերությունների շահերը: «Այսօր ևս պարոն Տոնոյանն այդ շահերը վեր է դասում սեփական շահերից և տիրապետելով տեղեկատվության մեծ ծավալի՝ այն չի օգտագործում հանրային տիրույթում սեփական պաշտպանության համար»,-ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է նաև, որ Տոնոյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և որևէ պարագայում չի ընդունի, քանի որ իրեն մեղադրում են մի արարքի կատարման մեջ, որը նա չի կատարել: «Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական գիտելիքներ ունեցող անձանց կողմից կատարված փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» և «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին: Նա պայքարելու է հանուն արդարության, իր անմեղության եւ բարի համբավի վերականգման համար»,-ասվում է փաստաբանների տարածած հայտարարության մեջ: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը և մատակարար կազմակերպության տնօրեն Դավիթ Գալստյանը, որն ավելի հայտնի է որպես «Պատրոն Դավո», կալանավորվել են հրթիռների գործով՝ 2.3 մլրադ դրամ հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեղադրանքով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |