Կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը![]() 11 հոկտեմբերի 2021 - 16:07 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 11-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), որտեղ հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Խոսքը, հավանաբար, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի մասին է։ Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն և Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, ի. գ․ դ․ Գևորգ Դանիելյանը և Մայր Աթոռի Կաթողիկոսական գրասենյակի տնօրեն Տ. Վահրամ ավագ քահանա Մելիքյանը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մոսկվա է մեկնել պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։ Հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնություն կմեկնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |