Ֆրեզնոյի դպրոցներից մեկն անվանակոչվել է Ռոջեր Թաթարյանի անունով

Ֆրեզնոյի դպրոցներից մեկն անվանակոչվել է Ռոջեր Թաթարյանի անունով

PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի տարրական դպրոցներից մեկն անվանակոչվել է հայտնի ամերիկացի լրագրող և դասախոս Ռոջեր Թաթարյանի անունով: Դպրոցը կկոչվի Tatarian Elementary։

Անավանափոխման մասին որոշումը կայացրել է Ֆրեզնոյի Միացյալ դպրոցական խորհուրդը միաձայն քվեարկությամբ։

Ֆրեզնոն Թաթարյանի ծննդավայրն է։ Նա համարվում էր համաշխարհային ճանաչում ունեցող լրագրող։ Թաթարյանը եղել է United Press International-ի գլխավոր խմբագիրը, իսկ ընդհանուր առմամբ 34 տարի է աշխատել խմբագրությունում։ Նա նաև լրագրություն է դասավանդել Ֆրեզնոյի համալսարանում, տեղեկացնում է KMJ Now-ն։

Fresno Unified-ը հայտարարել է, որ որոշումն ուժի մեջ կմտնի 2022-23թթ․ ուստարվան ընադառաջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---