Ազգային ժողովի պատգամավորների առաջարկով փակ նիստ կհրավիրվի՝ հրատապ քննարկում կանցկացվի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» թեմայով։
Որոշմանը կողմ է քվեարկել 63 պատգամավոր, 17-ը ձեռնպահ է մնացել:
Հարակից զեկուցմամբ հանդես կգան ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ Կամո Քոչունցը և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Արման Մարալչյանը: