Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք կա և 2 մահ

Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք կա  և 2 մահ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին կատարվել է 138 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսի 43 նոր դեպք է գրանցվել:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 135 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 70-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:

Մահվան 2 դեպք է գրանցվել։ Հիվանդներից 73-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր սիրտ-անոթային անբավարարություն: 64-ամյա տղամարդը նույնպես մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում ախտորոշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ 40% թոքերի հյուսվածքի ախտահարումով:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 15,888 քաղաքացու հետազոտություն, որից 1726-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---