Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օդանավակայանի բացմանն օկուպացված Վարանդայում![]() 26 հոկտեմբերի 2021 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) մասնակցել են նորակառույց միջազգային օդանավակայանի բացմանը։ Հոկտեմբերի 26-ին Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել նորաբաց օդանավակայանում, որտեղ նրան դիմավորել է Ալիևը, գրում է Sputnik Ադրբեջանը։ Ալիևին և Էրդողանին են հանձնվել օդանավակայանի բանալիները։ Թուրքիայի նախագահին ուղեկցում էին արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, շրջակա միջավայրի և քաղաքային զարգացման նախարար Մուրատ Քուրումը և այլ պաշտոնյաներ։ Վարանդայում նորաբաց օդանավակայանի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2021-ի հունվարի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ Օդանավակայանը սկսել էր ինքնաթիռներ ընդունել պաշտոնական բացումից դեռևս ութ ամիս առաջ։ Առաջին փորձնական թռիչքն օդանավակայան կայացել է օգոստոսի 22-ին, իսկ առաջին փորձնական թռիչքը՝ սեպտեմբերի 5-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |