Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում հունահռոմեական ոճի ըմբիշ Դավիթ Օվասապյանը (130 կգ) դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի չեմպիոնի կոչման համար:
Կիսաեզրափակչում նա հաղթել է հույն մարզիկին։
Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկ այլ ներկայացուցիչ՝ Հրաչյա Պողոսյանը (63 կգ) սփոփիչ գոտեմարտեր կանցկացնի՝ հաղթանակի դեպքում պայքարելով բրոնզի համար։
Աշոտ Մխիթարյանը (55 կգ), Սամվել Գրիգորյանը (77 կգ) և Գևորգ Թադևոսյանը դուրս են մնացել պայքարից։