Ֆինանսական ճգնաժամը նոր հնարավորություններ է ստեղծում բարեփոխումների առավել եռանդուն իրագործման համար

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն նախօրեին ընդունել է Համաշխարհային բանկի` հոլանդական խմբում նաեւ Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրեն Ռուդոլֆ Յան Թրեֆերսին։ Ինչպես հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը, քննարկվել են ներկայիս համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամի պայմաններում Համաշխարհային բանկի հետ Հայաստանի հետագա համագործակցության հնարավորություններն ու հեռանկարները։



Շնորհակալություն հայտնելով պարոն Թրեֆերսին` ՀԲ-ում մեր երկիրը ներկայացնելիս կատարած արդյունավետ աշխատանքի համար, վարչապետը հույս է հայտնել, որ այսուհետ եւս Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ծրագրերը, որոնք հիմնականում ուղղվելու են փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանը, սոցիալական հիմնախնդիրների լուծմանը, կօգնեն հաղթահարելու համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի բացասական հետեւանքները։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ ճգնաժամը մի կողմից նաեւ նոր հնարավորություններ է ստեղծում, որից պետք է օգտվել` ավելի եռանդուն իրականացնելու բարեփոխումները, հավաքագրելու ներքին կարողությունները, բացահայտելու մրցունակ ոլորտները։ Ըստ նրա, Հայաստանում տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քիմիական, հանքահումքային եւ այլ ոլորտներում աճի որոշակի ներուժ կա, որը նաեւ Համաշխարհային բանկի աջակցությամբ հնարավոր է արդյունավետորեն զարգացնել։
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---