5 նոյեմբերի 2021 - 11:26 AMT
ՀՀ-ում կորոնավիրուսի 1835 նոր դեպք կա և 56 մահ

Հայաստանում նոյեմբերի 5-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 316,839-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1835-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 56 դեպք է գրանցվել, 50-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 6582 դեպք կա, այլ պատճառով՝ 1323։

Ապաքինվել է ևս 1987 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 276,865 է։ Փաստացի բուժվողների թիվը 32,069 է։

Ընդհանուր առմամբ, 2,157,442 թեստ է արվել, մեկ օրում` 11,533: