Ուռուցքաբանական վիրահատությունների բյուջեն կավելանա

Ուռուցքաբանական վիրահատությունների բյուջեն կավելանա

PanARMENIAN.Net - Պետությունը նախատեսում է 2022 թվականին ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման համար հատկացվելիք բյուջեն ավելացնել՝ դարձնելով 5 մլրդ դրամ: Այդ մասին հիշեցրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ առողջապահության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետբյուջեի նախագծի քննարկմանը, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայությունների միջոցառման շրջանակում 2022-ի բյուջեն կկազմի 5 մլրդ դրամ, ինչը 2021-ին եղել է 4 մլրդ 370 մլն դրամ»,- ասել է Ավանեսյանը:

Ծրագիրը մեկնարկել է 2019 թվականին:

«Մենք պետության հաշվին սկսել ենք իրականացնել ուռուցքաբանական վիրահատական ծառայությունների ամբողջ ծավալը՝ անկախ շահառուների որևէ խմբին պատկանելու հանգամանքից»,- հիշեցրել է նախարարը:

Այս ծրագրի շրջանակում գրանցվել է դիմելիության կտրուկ աճ, ինչը նախարարը պայմանավորել է բնակչության համար այդ ծառայությունների հասանելիության բարձրացմամբ:

Անդրադառնալով բժշկական միջամտությունների անհասանելիությանը՝ Ավանեսյանը նշել է, որ կան կանխարգելիչ, սքրինինգային, վաղ հայտնաբերման հետազոտություններին դիմելիության բավականին ցածր ցուցանիշներ: Վիրահատական միջոցառումները հասանելի դարձնելով, նախարարի խոսքով, գրանցվել է նաև սքրինինգային ծրագրերի դիմելիության մեծ աճ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---