Օդանավակայանից ուղևոր վերնցող տաքսիների պետտուրքը տարեկան կկազմի 200,000 դրամ![]() 10 նոյեմբերի 2021 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է կարգավորել օդանավակայանից մատուցվող տաքսի-ծառայությունների ոլորտը: ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվել է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» նախագծերի փաթեթը: Ըստ նախագծի, օդանավակայանի տաքսիների կայանատեղից ուղևորափոխադրում կատարելու համար սահմանվում է A տեսակի լիցենզիայի պահանջ, որի պետական տուրքը տարեկան 200,000 դրամ է։ Սահմանվել են նաև մեքենաների կահավորման, արտաքին տեսքի, տարիքային սահմանափակման պահանջներ․ մեքենաները պետք է լինեն շախմատաձև AeroTaxi գրառմամբ։ «Տարիքային սահմանափակումը վերաբերում է նրան, որ յոթ տարեկանից բարձր մեքենան շահագործելն արգելվում է։ Առանց լիցենզիա օդանավակայանի կայանատեղից ուղևորափոխադրում անելը կտուգանվի նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով»,- ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը: Սիմոնյանի խոսքով՝ օրենսդրական փաթեթի նպատակն օդանավակայանի տարածքից ուղևորափոխադրումներ կատարելու մրցակցային հավասար պայմաններ ստեղծելը և զբոսաշրջիկների համար պատշաճ որակ ապահովելն է: Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |