ՊՆ-ն հերքում է Սև լճի տարածքում հայ և ադրբեջանցի զինծառայողների միջև ծեծկռտուքի լուրը![]() 10 նոյեմբերի 2021 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը հերքում է ադրբեջանական որոշ տելեգրամ ալիքների կողմից շրջանառության մեջ դրված լուրը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, և որ հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից ասել են, որ դա բացարձակ սուտ է, տեղեկացնում է Արմենպրեսը։ ՊՆ-ից հայտնել են, որ իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նոյեմբերի 9-ին ադրբեջանցի զինվորականները Սև լճի հատվածում փորձել են բարելավել իրենց հենակետերը, բայց հանդիպել են հայկական զինուժի դիմադրությանը։ Այդ մասին հայտնել է Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը` հաստատելով մամուլում տարածված տեղեկությունները, թե Սև լճի հատվածում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել։ Ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |