Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպման ավարտից հետո տված հարցազրույցում ներողություն է խնդրել երկրպագուներից հանդիպման արդյունքի համար, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցած Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումն ավարտվել է 0։5 հաշվով։
Կապառոսն ասել է, որ հենց սկզբից խաղը լավ չստացվեց՝ հավաքականը առաջին րոպեներին գոլ բաց թողեց, ինչը իր բացասական ազդեցությունն ունեցավ խաղի վրա։
Անդրադառնալով Գերմանիայի հետ առաջիկա հանդիպմանը՝ Կապառոսն ասել է, որ պետք է վերլուծել խաղը, հասկանալ, թե որ տղաներն են հոգեբանորեն ուժեղ, որ կկարողանան խաղալ Գերմանիայի դեմ։
Նոյեմբերի 14-ին Հայաստանը խաղալու է Գերմանիայի հետ։
Վերջին տուրից առաջ Հայաստանի հավաքականը J ընտրական խմբում զբաղեցնում է չորրորդ տեղը ՝ 12 միավորով։