Երևան-Սևան մայրուղու վրայի քանդակները պաշտպանող համակարգեր կներդրվեն![]() 20 նոյեմբերի 2021 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Երևան-Սևան մայրուղու վրա գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) ամբողջովին վերականգնում անցած քանդակները, որոնք բազմիցս վանդալիզմի են ենթարկվել, պաշտպանելու համար դրանց տարածքներում կներդրվեն անվտանգության ժամանակակից համակարգեր։ Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով, տեղեկացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Կոտայքի այս երեք հուշարձանների տարածքում շրջայց են կատարել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններ կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։ Քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։ «Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |