Սալոնիկի ավտոբուսներին ադրբեջաներենով Շուշիի գովազդ է հայտնվել․ ՀՀ դեսպանությունը զբաղվում է

Սալոնիկի ավտոբուսներին ադրբեջաներենով Շուշիի գովազդ է հայտնվել․ ՀՀ դեսպանությունը զբաղվում է

PanARMENIAN.Net - Հունաստանի Սալոնիկ քաղաքում ավտոբուսների վրա տեղադրվել է Շուշիի պատկերով գովազդ՝ ադրբեջանական տարբերակով անվանակոչված «Շուշա» գրառմամբ։ Այն հարուցել է հայկական համայնքի զայրութը, և նրանք պահանջել են հեռացնել գովազդը, տեղեկացնում է «Ա1+-ը»։

Հունաստանում ՀՀ դեսպանությունը տեղեկացված է Սալոնիկ քաղաքում ադրբեջանական քարոզչական սադրանքի մասին և զբաղվում է այն չեզոքացնելու հարցով։ Այդ մասին ասվում է դեսպանության ֆեյսբուքյան էջում։

«Դեսպանությունը իրենից կախված ամեն միջոց գործադրում է, համայնքային կառույցների հետ միասին, որպեսզի այդ սադրանքը չեզոքացվի և ապագայում չկրկնվի»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---