Ալիևն ու Օվերչուկը քննարկել են եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը![]() 24 նոյեմբերի 2021 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Բաքվում գտնվող Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծիքներ են փոխանակել ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ փոխվարչապետերի ղեկավարությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի գործունեության վերաբերյալ, որը կոչված է զբաղվելու կոմունիկացիների ապաշրջափակմամբ։ Ալիևը շնորհակալություն է հայտնել Օվերչուկին այդ ուղղությամբ գորածդրված ջանքերի համար, գրում է Interfax.az-ը։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։ Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր։ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, նոյեմբերի 6-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը անդրադառնալով ապաշրջափակմանը, նշել էր, որ ճանապարհների ինքնավարությունը մնում է այն երկրների իրավասությանը, որոնց տարածքով դրանք անցնում են: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |