Հայ գեղասահորդն անհաջող է հանդես եկել Լոս Անջելեսում անցնող աշխարհի առաջնությունում26 մարտի 2009 - 21:28 AMT PanARMENIAN.Net - Հայ մենասահորդ Գեղամ Վարդանյանն անհաջող հանդես եկավ մարտի 23-29 Լոս Անջելեսում անցնող գեղասահքի աշխարհի առաջնությունում: Գեղամը հանդես եկավ «կարճ ծրագիր» մարզաձեւում եւ հավաքելով 34,87 միավոր զբաղեցրեց 48-րդ տեղը 50 մասնակիցների շրջանում եւ չկարողացավ ապահովել իր մասնակցությունն ազատ ծրագրին: Այնուամենայնիվ, Գեղամն ավելի հաջող ելույթ ունեցավ, քան հունվարին Հելսինկիում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունում, որտեղ հավաքելով 33,37 միավոր եզրափակեց մրցաշարային աղյուսակը: Գեղամին զիջեցին միայն Լիտվայի ներկայացուցիչ Սաուլիուս Ամբրուլեվիչուսն ու ֆիլիպինցի Մայքլ Դիմալանտան, զբաղեցնելով համապատասխանաբար 49-րդ ու 50-րդ տեղերը: Այս մարզաձեւում հաղթեց ֆրանսիացի Բրայան Ժուբերը, հավաքելով 84, 40 միավոր: Նշենք, որ ի սկզբանե Հայաստանի գեղասահքի ֆեդերացիան մտադիր էր աշխարհի առաջնության ուղարկել ԱՄՆ-ից Պյեռ Բալյանին, սակայն չհասցրեց, քանի որ ձգձգվում էր Բալյանի Հայաստանի քաղաքացիություն ստանալու հարցը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |