Հայաստանում նոյեմբերի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 337,005-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 675-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան 59 դեպք է գրանցվել, 40-ը՝ կորոնավիրուսից, 19-ը՝ այլ պատճառով, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 7459 դեպք կա, այլ պատճառով՝ 1431։
Ապաքինվել է ևս 1539 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 312,617 է։ Փաստացի բուժվողների թիվը 15,498 է։
Ընդհանուր առմամբ 2,342,246 թեստ է արվել, մեկ օրում` 7745։