Հեռուստամարաթոն 2021-ի ընթացքում հանգանակվել է 12,351,000 դոլարի նվիրատվություն և խոստում:
Այս հեռուստամարաթոնի միջոցները կուղղվեն սահմանային համայնքների առողջապահական, սոցիալական, մշակութային, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ֆինանսավորմանը:
Նոյեմբերի 27-ին տեղի է ունեցել Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 30-րդ նիստը, որի ընթացքում հաստատվել է 2020թ. ֆինանսական և ծրագրային հաշվետվությունները, 2021 թվականի բյուջեն, ինչպես նաև քննարկվել են Հիմնադրամի հետագա անելիքները։
Խորհուրդը որոշում է կայացրել նոյեմբերի 27-ից հաստատել Հայկակ Արշամյանին գործադիր տնօրենի պաշտոնում երեք տարի ժամկետով։