Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում խոսել են «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ակնհայտ կարևորության մասին

Ալիևն ու Էրդողանը Աշխաբադում խոսել են «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի» ակնհայտ կարևորության մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովում խոսել են «Զանգեզուրի միջանցքի» ակնհայտ կարևորության մասին։

Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի տրանսպորտային միջանցքն իրողություն է դառնում»։

«Այսօր կարող եմ ասել, որ Զանգեզուրի միջանցքն (Ադրբեջանի, Հայաստանի տարածքով, հետո Նախիջևանով դեպի Թուրքիա) իրականություն է դառնում։ Այս նոր տրանսպորտային ենթակառուցվածքն Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջանցքների կարևոր մասը կդառնա», - հայտարարել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա նաև վստահություն է հայտնել, որ կազմակերպության անդամ պետությունները կօգտվեն այդ միջանցքի հնարավորություններից։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, նշելով, որ պանդեմիայի պայմաններում աճել է տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի նշանակությունը, ևս խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի մասին»։

Նա նշել է, որ այդ «միջանքցի» կարևորությունն ակնհայտ է, գրում է Haqqin.az-ը:

«Ակնհայտ է Զանգեզուրի միջանցքի կարևորությունը, որը ուղիղ ճանապարհային հաղորդակցություն կհաստատի մեր երկրի և տարածաշրջանի միջև»,-ասել է Էրդողանը։

Նա նաև կոչ է արել կազմակերպության անդամներին իրենց «լիակատար համերաշխությունը հայտնել Ադրբեջանին»։

Հայաստանը հայտարարում է, որ միջանցքային տրամաբանությամբ հարց չի քննարկվում և չի քննարկվելու, այլ խոսքը տրանսպորտային հաղորդակցությունների բացման մասին է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---