Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը![]() 29 նոյեմբերի 2021 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Ներկայացուցիչների պալատը միաձայն կողմ է քվեարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին՝ կոչ անելով երկրի կառավարությանը ճանաչել «Օսմանյան կայսրության կողմից 1915-1923 թվականների ընթացքում հայերի, հույների և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրականացված ցեղասպանությունը»: Այդ մասին հայտնել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը։ «Ներկայացուցիչների պալատն ասաց իր խոսքը։ Ավստրալիայի ամենամեծ և ներկայացուցչական օրենսդիր մարմինը միաձայն կոչ է արել կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև ասորիների և հույների ցեղասպանությունը։ Այս միակամ դիրքորոշումը բացառում է Թուրքիայի միջամտությունը Ավստրալիայի արտաքին քաղաքականությանը և հորդորում է վարչապետին և նրա կառավարությանը սատարել Ներկայացուցիչների պալատին և ցեղասպանությունը Ցեղասպանություն անվանել»,-ասել է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը։ Բանաձևը ներկայացրել էր պատգամավոր Թրենթ Ցիմերմանը։ Բանաձևով կոչ է արվում, ճանաչելով Հայերի, հույների և ասորիների ցեղասպանությունը, միանալ Ցեղասպանություն հանցագործության կանխարգելման և այն պատժելու մասին 1948 թվականի Կոնվենցիային։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |